Ավստրիական ոստիկանությունը դեռ չթռած ինքնաթիռում ձերբակալել ամուսինների, որոնց ուղեբեռում գնդացիր են գտել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը պետք է թռչեր Վիեննայից Ստամբուլ: Ձերբակալվածները 40-ամյա ավստրիացի են եւ Թուրքիայի քաղաքացուհի:
«Զույգն արդեն գտնվել է ինքնաթիռում, երբ գնդացիրն ու զինամթերքը հայնաբերվել են իրենց անունով գրանցված ուղեբեռում»,- ասել է ավստրիական ՆԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Մարակովիցը:
Նրա խոսքով, առայժմ ապացույցներ չկան, որ զույգը ցանկացել է միանալ «Իսլամական պետությանը» Սիրիայում կամ Իրաքում, սակայն հետաքննությունը շարունակվում է: