«Իսլամական պետությունը» մահապաժի է ենթարկել իր կազմում կռվող 100 օտարերկրացի զինյալներին, որոնք փորձել են փախուտի դիմել իսլամիստների ինքնահռչակ մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքքա քաղաքից, հաղորդում է Financial Times-ը:
«Իսլամական պետությունը» Ռաքքայում զինվորական ոստիկանություն է ստեղծել, որը վերահսկում է օտարերկրացի գրոհայիններին, ովքեր ժամանակին չեն ներկայանում ծառայության:
Պարբերականը նշում է, որ տասնյակ տներում խուզարկություններ են իրականացրել, ձերբակալել մեծ թվով ջիհադիստների:
Թերթը նաեւ նշել է, թե «ջիհադիստները հիասթափվել են Սիրիայում րականում կատարվող իրադարձություններից»: