News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը:

Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ: Չնայած մեր նախաձեռնության, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներին, նախապատրաստական աշխատանքները սկսելուց ի վեր Բնապահպանական պետական տեսչությունը մինչ օրս նշված հանքավայրում չի իրականացվել գեթ մեկ ստուգում: Սա ուղղակի ապացույց է, որ Թեղուտի շահագործման գործընթացն իրականացվում է ամենավերին օղակների, իսկ մեր տեղեկություններվ՝ անձամբ Հայաստանի դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորչությամբ:

Մենք այս պահին ունենք հսկայածավալ իրավական նյութ, որի հիման վրա առաջիկա ամիսներին նախաձեռնելու ենք դատական գործընթաց՝ հանքավայրի անօրինական շահագործումը դադարեցնելու եւ պատճառված վնասի փոխհատուցման հայցով, ինչպես նաեւ իրավական փաստերը ներկայացնելու ենք քրեական հետապնդման մարմիններին՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

Չունենալով պատրանքներ, թե այսօր Հայաստանում առկա համակարգային կոռուպցիայի պայմաններում հնարավոր է իրավական ճանապարհով հասնել արդարադատության՝ մենք նաեւ համագործակցության առաջարկ ենք ներկայացնելու բոլոր քաղաքական միավորներին, միջազգային կառույցներին եւ անհատներին՝ Թեղուտի հիմնախնդիրը դարձնելով միջազգային ֆինանսական հոսքերը դադարեցնելու եւ կոռումպացված քաղաքական իշխանության տապալմանը նպաստելու հիմքերից մեկը: Այն այլասերված իրավախախտումները, որոնք առաջիկայում հանրամատչելի կերպով կներկայացնենք հանրությանը վաղը դառնալու են այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկելու փաստական բազան:

Անկախ ֆաբրիկայի գործարկման փաստից, մենք հասնելու ենք նրան, որ հանքավայրի շահագործումը դադարեցվի, իսկ ֆաբրիկան եւ դրան կից ենթակառուցվածքները վերապրոֆիլավորվեն այլ բնույթի տնտեսական գործունեություն, սկսած՝ պահածոների արտադրությունից մինչեւ ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու համար, ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ