News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիեննայի պետական օպերային թատրոնում, դեկտեմբերի 20-ին Վերդիի «Ռիգոլետո» օպերայի նոր ներկայացման պրեմիերայի ժամանակ գլխավոր մենատակար բրիտանացի հայտնի բարիտոն Սայմոն Քինլիսայդը հիվանդության պատճառով չի կարողացել ավարտել երգը:

Նվագախումբը շարունակել է նվագել, իսկ Կինլիսայդը չի կարողացել ավարտին հասցնել երգը: Դահլիճում զարմանք եւ վրդովմունք արտահայտող ձայներ են լսվել: Երրորդ ակտից առաջ Վիեննայի օպերայի գլխավոր տնօրեն Դոմինիկ Մեյերը դուրս է եկել բեմ՝ հայտարարելու համար, որ ներկայացման շարունակություն կերգի Վիեննայի օպերային թատրոնի մենակատար Պաոլո Ռումեցը:

Ներկայացումը հեռարձակվում էր ավստրիական ORF հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաեւ մի քանի երկրներում: Հավանական է, որ հենց հեռուստատեսային պարտականություններն են ստիպել հիվանդ երգչին դուրս գալ բեմ, ինչն, ի վերջո, իրական դրամայով է ավարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ