News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը տարեցտարի ավելանում է, բայց պատերազմ չի լինի, Ադրբեջանը որոշել է նման կերպ պատերազմ վարել Արցախի բանակի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Եթե համեմատենք օգոստոսյան դեպքերի հետ, առաջին գծում հիմա իրավիճակը որոշակիորեն հանգիստ է, բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ՝ տարեցտարի մեր առաջին գծում լարվածությունը բավականին սրանում է, եւ դա միայն կապված է հակառակորդի պահվածքի հետ: Բայց չեմ կարծում, որ պատերազմ կլինի, Ադրբեջանը որոշել է այս կերպ  պատերազմ վարել Արցախի բանակի հետ»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը չբացառեց, որ հնարավոր է՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի օրերին սրվի սահմնային լարվածությունը:

«Ցանկացած հանդիպմանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակն առաջին գծում, եւ մենք այս պահին եւս սպասում ենք այդպիսի լարվածության»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Ամփոփելով 2014թ.՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ պաշտպանության բանակն այս տարի եւս փառքով է կատարել իր առջեւ դրված խնդիրը՝ ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ