News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքներից ԼՂՀ-ում ծառայող եւ ծառայության ժամանան դրականորեն աչքի ընկած զինվորներն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանում հանդիպեցին իրենց ծնողներին: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագրով միջոցառմանը զինվորների ծնողները շնորհակալագրեր ստացան:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Միջոցառումը նվիրված է հայ ընտանիքներին: Մենք մեծարելու ենք այն հայ ընտանիքին եւ ծնողներին, ովքեր բանակին պատրաստված զինվոր են տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

Միջոցառման ժամանակ Մովսես Հակոբյանը պարգեատրվեց Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով, տասնյակ հրամանատարներ՝ պատվոգրերով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ