News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում շները տարածվածությամբ գերազանցել են կատուներին: Կենդանիների համար կեր արտադրողների ասոցիացիայի վիճակագրության համաձայն, ներկայում Մեծ Բրիտանիայում 8.9 մլն ընտանի շուն եւ 7.9 մլն կատու է ապրում:

Ըստ Telegraph-ի, շների թիվը զգալիորեն աճել է ոչ մեծ ցեղատեսակների՝ ֆրանսիական բուլդոգների, չիխուախուաների եւ մոպսերի տարածվածության պատճառով: Այսպես կոչված, «դիզայներական շնիկները», որոնք վաղուց շատ հայտնիների համար «կենդանի աքսեսուար» են դարձել, նմանակման ալիք են առաջացրել եւ հանգեցրել համացանցում շների վաճառքի ավելացման:

Ըստ Utro.ru-ի, եթե դուք ֆրանսիական բուլդոգ եւ մոպս չունեք, ուրեմն նորաձեւ չեք: Իսկ շուն գնելը շատ դյուրին է. հարկավոր է միայն համապատասխան կայքում մի քանի կոճակ սեղմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ