Lamborghini ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են այն մասին, որ իտալական ավտոհսկան սկսելու է Asterion սուպեր մեքենայի սերիական արտադրությունը:
Այս մոդելը հանրությանը ներկայացվել է այս տարի Ֆրանսիայում կայացած ավտոշոուի ժամանակ: Այդ ժամանակ էլ իտալական կոնցեռնի գլխավոր կառավարիչ Ստեֆան Վինկելմանը հայտարարել էր, որ ընկերությունը ցանկանում է սկսել Asterion-ի սերիական արտադրությունը:
Ներկայում նորույթը նախագծման եւ դրա գնային քաղաքականության գնահատման փուլում է:
Ըստ Daily-Motor-ի, սերիական Asterion-ը բենզինե շարժիչ է ունենալու՝ 610 ձիաուժ հզորությամբ, որի հետ երկու էլեկտրական շարժիչ է աշխատելու: Դրանց ընդհանուր հզորությունը կազմելու է շուրջ 910 ձիաուժ: