News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Boeing եւ BlackBerry ընկերությունները սկսել են համատեղ լրտեսական հեռախոս մշակել, որը կոտրելու փորձի դեպքում ինքնաոչնչացման հատկություն կունենա:

Հեռախոսը նախատեսված է ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

«Ուրախ ենք հաղորդել, որ Boeing-ը համագործակցում է BlackBerry-ի հետ՝ անվտանգ բջջային լուծում ապահովելով Android-սարքերի համար, որոնք օգտագործում են մեր BES12-հարթակները»,- հայտարարել է BlackBerry տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Չենը:

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, նոր սմարթֆոնը երկու քարտ է ունենալու, որը հնարավորություն կընձեռի փոխանցում կատարել կառավարական եւ առեւտրային ցանցերի միջեւ: Բացի այդ, հեռախոսը մոդուլային պատյան ունի, որը թույլ կտա լրացուցիչ մարտկոց, սենսորային էկրան կամ արբանյակային ալեհավաք ավելացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ