News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի համար տարվա գլխավոր իրադարձություններ է համարում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, ԵՄ-ի հետ խորացված գործընկերության պայմանագրի կնքումը եւ  Ղազախստանի ԱՀԿ մտնելու մասին բանակցությունների ավարտը: 

«Կարեւոր ձեռքբերումներ են եղել: Աստանայում մենք ստորագրեցինք ԵՏՄ ստեղծելու պայմանագիր, դա իմ գաղափարն էր, որը հայտնել էի 20 տարի առաջ ՄՊՀ-ում», — ասել է Նազարբաեւը հանրապետական հեռուստաալիքների հետ զրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Նազարբաեւի՝ այսօր Եվրասիական միությունը մեծ վտանգի է ենթարկվում՝ ճգնաժամի կապակցությամբ:  «Արդեն խոսում են, որ սա անկախության կորուստ է, եւ նորից Խորհրդային Միություն է ստեղծվում, միանգամայն անհեթեթություն: Նա ով ցանկանում է Խորհրդային Միություն ստեղծել, ընդհանրապես ուղեղ չունի: Մենք վաղուց ենք դրանից հեռացել, անհնար է. Կար մարքսլենինյան միասնական գաղափարախոսություն, այն չկա, կար կոմունիստական կուսակցություն, այն այժմ չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ, այն այժմ չկա», — ընդգծել է նախագահը:

Նա նշել է, որ ԵՄՏ-ում առեւտուրը առաջին տարիներին աճել է մինչեւ 40%, իսկ այժմ «նվազելու է»: «Սակայն առեւտրաշրջանառությունը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումն արդեն լավ է, բաց սահմաններ, մարդիկ հանգիստ տեղաշարժվում են՝ առանց ստուգման, գնացքներն առանց ստուգման են գնում, բեռները, այսինքն՝  տիրույթը երեք պետության է ընդլայնվել, վերականգնվում է տնտեսությունը, եւ սա աշխատելու է ի բարօրություն բոլորիս», — կարծում է Նազարբաեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ