Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների եւ ԱԳ նախարաների նիստ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Օրակարգում կան հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, արտաքին քաղաքականության համակարգման, ռազմական համագործակցության զարգացման, կազմակերպության շրջանակներոմ դաշնակցային փոխգործակցության հարցեր:
ՀԱՊԿ կանոնադրական մամինների նախագահությունը ՌԴ-ից Տաջիկստանին անցնելու կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու այս կազմակերպությունում Տաջիկստանի նախագահության առաջնահերթություններին: Մասնակիցները կքննարկեն նախագահների հայտարարությունները, մի շարք փաստաթղթեր:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: