News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 22-ին դրական շարժ են արձանագրում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի ալ Նաիմիի այն հայտարարությունների ֆոնին, թե համաշխարհային տնտեսական աճը մեծացնում է «սեւ ոսկու» պահանջարկը:

Երեւանի ժամանակով 08.40-ի դրությամբ Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների գինն աճել է 1,14% -ով, մինչեւ 62,52 դոլար մեկ բարելի դիմաց: Հունվարյան ֆյուչերսների  գինը WTI տեսակի նավթի համար աճել է 0,90%-ով՝ մինչեւ 58,03 դոլար մեկ բարելի դիմաց:

Դեկտեմբերի 21-ին Աբու Դաբիի խորհրդաժողովում Ալի ալ Նաիմին հայտարարել էր, որ նավթի գլոբալ  ավելցուկը կապված է OPEC-ի սահմաններից դուրս նավթ արդյունահանողների միջեւ համագործակցության բացակայության հետ: Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական աճը ավելացնում է նավթի պահանջարկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ