News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այժմյան զինյալներին հնարավոր չէ գտնել, նրանք պետք է միայն ոչնչացնել, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:

«Այժմյան զինյալները մոլորվածներ չեն, նրանք հիվանդ են», - ասել է Քադիրովը: Նրա կարծիքով, 1990-ական թթ. պատերազմող զինյալները, երբ հանրապետությունում տիրում էր անորոշություն եւ «ապագայի նկատմամբ հույս չկար», կարող էին մոլորվել, սակայն նրանք ցանկանում էին ապրել իսլամի կանոններով: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Չեչնիայում «իշխում է օրենքը» եւ «մարդիկ այդ կյանքից առավելագույն հաճույք են ստանում»:

Քադիրովը նաեւ մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված հրապարակումները իբրեւ թե իր հատուկ կարգավիճակի, ինչպես նաեւ այն մասին, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշությամբ է վերաբերում:

«Բարձրյալի անունով եմ երդվում, նրանք դավաճաններ են: Եթե ես իմանայի, որ Պուտինին ինձից ավելի նվիրված մարդ կա, ապա ինձ չէի հարգի: Ինձ Պուտինի հետ համեմատելն արդեն արեւմտյան քաղաքականություն է: Պուտինի հետ մեր հարաբերությունները տղամարդկային են, ես նրան, առաջին հերթին, հարգում եմ նույնիսկ ոչ թե որպես նախագահ, այլ որպես տղամարդ եւ հայրենասեր», - ընդգծել է Քադիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ