News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 10-ին եռյակի նախաձեռնած հանրահավաքին բեմահարթակում չէր, որովհետեւ «տեղին չէր»:

«Ի՞նչ տարբերություն, թե ես որտեղ կլինեմ: Ներքեւում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ դա էր պետք»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:

Թեեւ կուսակցության առաջնորդը հանրահավաքին ելույթ չունեցավ, բայց նա դեռ եռյակի կողքին է, շարունակում է հավատալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ինքս հավատում եմ Ծառուկյանին, որովհետեւ երկար ժամանակ է` ձգտում է, ցանկանում է հասնել մի բանի: Չեմ հավատում, որ ինքը դա անում է հենց այնպես, ինքը դա անում է իր անձի համար: Եթե չհավատայի, չէի միանա»,- ավելացրեց նա:

Նշենք, որ նոյեմբերին ՏիգրանԿարապետյանը միացել է համաժողովրդական շարժմանը: Նա բազմիցս հայտարարել էր, որ դեկտեմբերի տասին ելույթ է ունենալու Ազատության հրապարակի հարթակից: Սակայն այդպես էլ նրան այդ օրը չտեսան նրան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ