Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12.05-ին, բաժին են ներկայացել 1989 թ. ծնված Ազիզ Ս.-ն, 1996 թ. ծնված Մամե Մ.-ն եւ 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի մեղադրանքով: