Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե պատրաստվում են ԱՄՆ-ից պահանջել Թուրքիային հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքսիր Բոզդաղը մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված հարցերին։ Նախարարը նշել է, թե Թուրքիան ԱՄՆ-ից պահանջելու է հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին՝ նշելով, թե սպասում են, որ ԱՄՆ-ը դրական կպատասխանի իրենց։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական դատարանը Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։