News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանն առաջարկել է Բելադ Շափուր հուշարձան-քաղաքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, փոխանցում է «Մեհր» գործակալությունը:

Ըստ տարեգիրների՝ քաղաքը հիմնադրվել է Սասանյանների դինաստիայի առաջին կառավարիչ Արտաշիր Պապականի որդի (մ. թ. 224-241 թթ.) Շափուր I (մ. թ. շուրջ 240 - 273 թթ.) արքայի կողմից: Սեֆյանների օրոք  (կառավարել են 1501 – 1722 թթ.) քաղաքը դարձել է իսմալական ճարտարապետության նմուշներից մեկը: Սակայն այն լուրջ ավերվել է եւ անուշադրության մատնվել Սեֆյանների դինաստիայի կառավարման ավարտի խառնաշփոթի օրոք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բելադ Շափուրը կդառնա Իրանի Կոհգիլույե եւ Բոյերահմադ նահանգի առաջին մշակութային օբյեկտը, որը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ցանկում: Ըստ տեղի իշխանությունների՝   նոր կարգավիճակը կնպաստի զբոսաշրջիկների ներգրավմանը եւ ողջ շրջանի տնտեսական զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ