News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Երեւանում երեք տարվա դիվանագիտական առաքելությունն ավարտելով, վերադարձել է հայրենիք:

Իր վերջին՝ հրաժեշտի տեսաուղերձում դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին եւ կիսվել Երեւանում ստացած իր տպավորություններով: Մասնավորապես, Հեֆերնը նշել է, թե ԱՄՆ-ի դեսպանատունը ցանկանում է, որ Հայաստանը հաջողության հասնի որպես ժողովրդավար, խաղաղ եւ ապահով երկիր: Նա բաց երկնքի քաղաքականությունն ու ՏՏ ոլորտը մատնանշել է որպես Հայաստանի հետ հաջող գործընկերության օրինակ: «Մենք որոշակի բարելավում տեսանք բիզնես միջավայրում եւ ակնկալում ենք ավելին տեսնել», - հայտարարել է Հեֆերնը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կանի հնարավորը Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու, նաեւ՝ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հարցին խաղաղ լուծում տալու համար: «Այս ուղղություններում հաջողությունն ամենից ավելի կնպաստի այս ռազմավարական կարեւոր տարածաշրջանի բացմանը», - նշել է դիվանագետը: Հեֆերնն ընդգծել է, որ դեսպանատունը գործընկերներ է գտել տարբեր հատվածներում՝ քաղաքացիական հասարակություն, մամուլ, նախարարություններ, գործարարներ:  Սակայն նրանք պետք է իրար հետ աշխատեն: «Ես վստահ եմ, որ Հայաստանը լուսավոր ապագա ունի, գիտելիքահեն տնտեսության ապագա», - ասել է նա: Ջոն Հեֆերնը բոլորին շնորհակալություն է հայտնել այն ամենի համար, որ արել են իր եւ իր կնոջ՝ Լիբիի համար, հույս հայտնելով, որ շուտով կրկին կհանդիպի հայ բարեկամներին:  Նա նաեւ ուրախ Սուրբ ծնունդ եւ երջանիկ Նոր տարի է մաղթել հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ