News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից հետո երկրի նախագահ Սիսիի դեմ Թուրքիա-Քաթար դաշինքը փլուզվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Քաթարի էմիր Էլ-Սանին Անկարա այցի հաջորդ օրը անակնկալ որոշում է կայացրել բարելավել հարաբերությունները Եգիպտոսի իշխանությունների հետ։

Նշվում է, որ Սաուդիան Արաբիայի միջնորդական ջանքերի արդյունքում Քաթարի էմիրի եւ Սաուդիան Արաբիայի թագավորի ներկայացուցիչները հանդիպել են Եգիպտոսի նախագահի հետ, որի ժամանակ կողմերը դրական են արտահայտվել հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլեր ձեռնարկելու աշխատանքներին։

Նշենք, որ Եգիպտոսում  2013-ի հուլիսի 3-ի իշխանափոխությունից հետո Թուրքիան ու Քաթարը Եգիպտոսի իշխանությունների դեմ դաշինք էին կազմել եւ իրականացնում էին Եգիպտոսին տարբեր նախաձեռնություններից հեռացման ծրագրեր։

Էրդողանը հայտարարում է, թե հրաժարվում է Սիսիին ճանաչել նախագահ, քանի որ նա ռազմական հեղաշրջման արդյունքում է եկել իշխանության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ