News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգեւներ է հանձնել, հաղորդում է Կրեմլի կայքը:

Երգչուհի Ալլա Պուգաչեւան ստացել է «Հայրենիքի առջեւ արժանիքների համար» IV աստիճանի շքանշան: «Եթե ինչ-որ բան է մնացել ձեր սրտերում, ապա ավելի մեծ պարգեւ ես ինձ համար չեմ էլ ցանկանում»,-ասել է Պուգաչեւան՝ կրկնելով այն արտահայտությունը, որը միշտ ասում է իր ելույթների ավարտին: Նրա խոսքով՝ միակ բանը, որ հիմա ուզում է, ամբողջ աշխարհի խաղաղությունն է:

Պուտինը պարգեւներ է հանձնել նաեւ Երգիշանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտին, արտիստ Լեոնիդ Պախմուտովին, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին, ռեժիսոր եւ սցենարիստ Վիկտոր Մերեժկոյին:

Պարգեւատրվածների շարքում, մասնավորապես եղել են նաեւ երկու տրակտորիստներ եւ մեկ օդաչու: «Երբ ես հիմա պարգեւներ էին հանձնում, մտածեցի, թե մեզ մոտ օդաչուներն ինչքան նման են արտիստներին, արտիստները՝ տրակտորիստներին, տրակտորիստները՝ զինվորականներին, իսկ զինվորականները ոչ թե նման են հերոսների, այլ իսկական հերոսներ են»,-ասել է ՌԴ նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ