News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակչուհի Ռեյչըլ Էնն Հեյզն իր տատի դեմքին մի քանի հարված է հասցրել՝ Facebook-ում իրեն ընկերների ցանկում չավելացնելու համար: Ըստ WFLA-ը, 72-ամյա կնոջ վրա հարձակվելիս 27-ամյա աղջիկը հարբած է եղել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են ագրեսիվ Էնն Հեյզին: Դատական նիստի ընթացքում Էնն Հեյզն ասել է, որ վախենում է կորցնել աշխատանքը, եւ արտասվելով դատավորին աղաչել է իրեն գրավի դիմաց ազատ արձակել: Lenta-ն, սակայն, փոխանցում է, որ աղջիկը ներողություն չի խնդրել սեփական տատին հարվածելու համար: Նախկինում երիտասարդ կնոջը երեք անգամ ձերբակալել են՝ ալկոհոլի ազդեցությամբ միջադեպերի մասնակցելու համար:

Ավելի ուշ տատիկը պատմել է, որ Էնն Հեյզին չի ավելացրել իր ընկերների ցանկում, քանի որ նրան դուր չի եկել սոցիալական ցանցում նրա անունը. Facebook-ում աղջիկն իրեն անվանել է Ռեյչըլ Գրողի տարած Հեյզ: Դեկտեմբերի 19-ի գիշերն Էնն Հեյզին 10 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ