News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 19,15-ին հանդիսավորությամբ վառվել են Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, որով մեկնարկել են ամանորյա միջոցառումները: Այդ պահին Երեւանի երկինքը զարդարել է տոնական հրավառությունը: (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, վերջին մի քանի տարիների ավանդույթի համաձայն դա արել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տոնածառի լույսերը վառելուց առաջ մի քանի հազար երեւանցիներ ու քաղաքի հյուրեր միասին հետհաշվարկ արեցին: Միաժամանակ միացվեց քաղաքի փողոցների տոնական իլյումինացիան: Ներկայումս Հանրապետության հրապարակում շարունակվում է տոնական համերգը՝ նվիրված ամանորյա միջոցառումների մեկնարկին:

Համերգին արդեն ելույթ են ունեցել Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթը եւ Արամ MP3-ն: Համերգը վարողները թվարկել են ամանորյա միջոցառումների ցանկը, ըստ որի հաջորդ միջոցառումը լինելու է Ամանորի գիշերվա համերգը:

Նշենք, որ վերջին 2 տարիներին Երեւանի տոնական ձեւավորումը ամեն անգամ, մեղմ ասած,  ավելի ու ավելի համեստ է դառնում:

Նախորդ տարիների համեմատ 2014-ին վերջնականապես անհետացել են երեւանցիների համար սիրելի դարձած Ձնեմարդերն ու  Ձմեռ պապի տնակները, որոնցով զարդարում էին կենտրոնական փողոցները:
Հանրապետության հրապարակում չկան նաեւ մանկական ատրակցիոնները: Բացի այդ, Ազատության հրապարակում չի լինելու լազերային շոուն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ