News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

33-ամյա Նինա Կուցանյանը պահանջում է հանել «Վիտրոմեդ» վերարտադրողական կենտրոնում ձեւավորված իր եւ նախկին ընկերոջ ութ սաղմերի վրա դրված կալանքը։ Նրա փաստաբանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, համապատասխան միջնորդություն ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին։  

«Իմ կարծիքով՝ իրավական բոլոր  հիմքերն ու փաստարկները կան միջնորդությունը բավարարելու համար, հույս ունեմ դատարանը կալանքը կհանի, հաշվի առնելով այն աբսուրդ իրավիճակը, որ դատարանը չի կարող ձեւավորված սաղմի հետ որեւէ գործողություն կատարել»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց կնոջ փաստաբան Հայկ Եգանյանը։

Հայցվոր Նինա Կուցանյանը նշեց, որ սաղմի վրա կալանք դնելն աբսուրդ է. «Սա աբսուրդ է, քանի որ սաղմը նյութական արժեք չէ, իսկ կալանքը նյութական արժեքների վրա է դրվում»։

NEWS.am-ի հետ զրույցում տուժողը պատմեց, որ հայտնի դոնոր, ռազմական ոստիկանության մայոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ 2 տարի հանդիպել են, վերջինը նախապես համաձայնություն էր տվել հայտնի դոնոր դառնալ  եւ փոխնակ մոր միջոցով երեխա պարգեւել ընկերուհուն, սակայն բուռն վեճից հետո որոշել է անականկալ ձեւով իրենից վրեժ լուծել` զրկելով նրան մայրանալու երջանկությունից, դիմել է դատարան` պահանջելով արգելանք դնել 8 սաղմերի վրա։

«Փոխնակ մայրն ամբողջությամբ պատրաստ է, արդեն պետք է սաղմերը տեղադրվեն: Սկզբում «Վիտրոմեդն» էր անիմաստ պատճառներով հետաձգում, հիմա էլ Հովոն մտել ա դատարան, կալանք է դրել սաղմերի վրա: Վիճեցինք, որոշեց էդպես վրեժ լուծել: Աչքիս տակը մինչեւ հիմա կապույտ ա, սենյակում փակել էր,  մոտ մի երկու շաբաթ տնից չէի կարողանում դուրս գալ: Վրեժ է լուծում, ուրիշ իմաստ չկա իր արածի մեջ, որովհետեւ ինքը ոչ մի պարտականություն չունի: Նենց չի, որ ես իրեն ստիպելով եմ տարել էդ սերմը հանձնելու: Ինքն անձամբ եկել է, բոլոր էտապներին մասնակցել է, ինքն էլ ստորագրել է, որ համաձայն է հայտնի դոնոր դառնալ»,- ասաց Նինա Կուցանյանը:

Տուժողը հույս հայտնեց, որ դատարանը վաղը կբավարարի իրենց միջնորդությունը, հակառակ դեպքում սաղմերի պիտանելիության խնդիր կարող է առաջանալ, իսկ փոխնակ մայրն էլ երկար չի սպասի:

«Եթե որոշի արգելանքը չհանել,  ուրեմն սաղմերը չենք կարողանա տեղադրել մինչեւ հիմնական դատ կլինի, դատը չշահենք, իսկ դա երկար ժամանակ կպահանջի: Կարող է 3-4 տարի տեւի, ինձ չի թվում, որ փոխնակ մայրը կհամաձայնի 4 տարի սպասել, եթե ինքը կարող է մեկ ուրիշի համար դառնալ փոխնակ մայր եւ գումար աշխատել»,- ասաց Նինա Կուցանյանը:

Կինը  բացառեց նախկին ընկերոջ հետ հաշտվելը` նշելով, որ նրանից նման քայլ չէր սպասում:

«Ինձ չի սպառնացել նման քայլի դիմել, ինձ համար անակնկալ էր: Հնարավոր չէ` հաշտվենք: Եթե մարդը չի ուզում` իր երեխան ծնվի էդ մարդուն մարդ անվանելը սխալ է»,- ասաց նա:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 8-ի որոշումով, դոնորի հայցի հիման վրա, արգելք է դրվել արդեն իսկ բեղմնավորված սաղմի վրա, որը «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի և կնոջ միջև կնքված պայմանագրի համաձայն պետք է տեղադրվեր փոխնակ մոր արգանդախոռոչում: Տուժողը ծառայության համար 3մլն. դրամ է վճարել «Վիտրոմեդ» կենտրոնին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ