News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության քայլերը պայմանավորված չեն խորհրդարանական քառյակի գործունեությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զորւյցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ կանխատեսելով 2015-ի ներքաղաքական գործընթացները:

Նրա խոսքով՝ խորհրդարանական եռյակը միասնական կառույց չէ, քանի որ եռյակի ներսում մի շարք տարաձայնություններ կան, այդ թվում հետագա գործողությունների ռազմավարության հետ: Այդ առումով, Շարմազանովի կարծիքով, դժվար է նախապես կանխատեսել եռյակի հետագա քայլերը: Բացի այդ, ՀՀԿ-ի գործողությունների ռազմավարությունը որեւէ կերպ պայմանավորված չէ եռյակի կամ քառյակի գործունեությամբ:

«Մենք ունենք գործողությունների ծրագիր՝ ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, ԱԺ-ն հաստատել է 2015-ի պետական բյուջեին, երկիրը անդամակցել է ԵՏՄ-ին: մենք շարունակում ենք իրականացնել մեր օրակարգը, իհարկե, հաշվի առնելով ընդդիմության կառուցողական առաջարկները: Մենք պատրաստ ենք երկխոսության»:

Միաժամանակ, Շարմազանովը նշել է, որ ցանկացած դեպքում՝ ընդդիմությունը պետք է հիշի այն մասին, որ իր գործողությունները պետք է տեղավորվեն Սահմանադրության շրջանակներում:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրը հարեւան Ադրբեջանի հետ խաղաղությունն է, ինչը թույլ կտա շարունակել բարեփոխումները երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման...
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին...
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման...
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ...
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի...
Ամենաշատ