Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում կայանալիք տեղական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը, հաղորդում է Turan-ը:
«Մեզ հայտարարեցին, որ չեն կարող գալ: Մենք խնդրեցինք, բայց նրանք մերժեցին»,-բողոքել է Փանահովը: Նրա խոսքով՝ ընտրություններին կմասնակցեն 8 քաղաքական կուսակցություններ՝ «Ենի Ազերբայջանը», «Քաղաքացիական համերաշխությունը», ««Ումիդը», Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, «Ազգային վերածնունդը», Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունը, «Մեծ վերածնունդը», եւ «Անա Վեթենը»: