News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե եռյակին՝ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», հաջողվե՞ց թեժ աշուն ապահովել: «Իշխանության սցենարով՝ այո, «եռյակը» կարողացավ թեժ աշուն ապհովել, բայց երկրի, պետականության համար դրական՝ ոչինչ», - կարծում է կուսակցության ղեկավարը: Պետրոս Մակեյանը վստահ է՝ «եռյակն» այս տարի գոլորշի բաց թողնելու սկզբունքով է աշխատել:

Իսկ արդյո՞ք գոլորշի բաց թողնելու սկզբունքով «եռյակը» կգործի նաեւ 2015-ին:

Քանի դեռ «եռյակին» կարողանալու է օգտագործել իշխանությունը, այո: Բայց եթե իրենք քաղաքական միավոր են, որեւէ խնդիր չունեն՝ իշխանությունը վերացնելու:

Ըստ Ձեզ՝ «եռյակը» քաղաքական մեկ միասնական միավո՞ր է:

Դա այլ խնդիր է, սուտ կլինի, եթե ասենք, որ նրանց լիդերներն ու ակտիվ մասսան ընկալում է, իրենք ո՞ւր են մտել, ի՞նչ խնդիր են լուծում: Իրենք մեծ հաշվով չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել ու կրել պատասխանատվություն: Ես հասկանում եմ, որ 2008-ից սկսած՝ իրենք չեն ցանկանում իշխանություն վերցնել: Մենք էլ կուրորեն հետեւում էինք ու մտածում, որ արվում են քաղաքական քայլեր, ու վստահում էինք: «Եռյակն» իրեն ավելի լավ է զգում այս կարգավիճակում: «Եռյակի» սկսած շարժումը կավարտվի այն ժամանակ, երբ վարչախումբը ցանկանա:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ մեսիջ ուղարկեց Ռուսաստանին՝ համարելով Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունն անշրջելի:

ՀԱԿ-ը Ռուսաստանին մեսիջներ նոր չի ուղարկում, բայց ՌԴ-ն չի վստահում ՀԱԿ-ին, ուղղակի օգտագործում է նրան, ինչպես՝ ԲՀԿ-ի լիդերներին: Փաստերը դա են ցույց

Լեւոն Տեր-Պետրոսյանն Արթուր Բաղդասարյանին  դավաճան էր համարում, երբ նա սեղմեց իշխանության պարզած ձեռքը, կների՞ հիմա ՀԱԿ առաջնորդն ՕԵԿ ղեկավարին:

Հիմա էլ նա մեզ է դավաճան համարում, որ 2011-ին քննադատել ենք իր ոչ հեռանկարային, բուրժուադեմոկրատական հեղափոխության սցենարը: Մի որոշ ժամանակ անց, գուցե մեզ գործընկեր ճանաչի:

Իսկ Դուք կհամաձայնե՞ք:

Ես երկրորդ անգամ մտել եմ այդ հոսանքի մեջ: Երրորդ անգամ տհասություն կլինի ՀԱԿ-ի հետ գործընկեր համարվելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ