News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրներին պատրաստ լինել Կենտրոնական Ասիայում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման:

«Ընթացիկ իրադրությունը մտահոգություն է առաջացնում, հայտնվում են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինների ջոկատներ, որոնք ցանկանում են Աֆղանստանի որոշ նահանգներ ներառեն, այսպես կոչված, իսլամական խալիֆաթի մեջ: Ահաբեկչական խմբավորումները փորձում են իրենց ակտիվությունը տարածել Կենտրոնական Ասիայում: Այս պայմաններում ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն համարժեք եւ կանխարգելիչ միջոցառումների»,-այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում պետք է մնա Աֆղանստանի հետ սերտ համագործակցության հեռանկարը:

«Մենք շահագրգռված են տեսնել բարգավաճող, բարեկեցիկ ու չեզոք Աֆղանստան, նկատի ունենալով, որ Աֆղանստանի նոր ղեկավարությունը ակտիվորեն կաշխատի երկրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,-հայտարարել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ