News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանին տրամադրեց Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո սահմանված ամբողջական գումարը՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ կառավարության կողմից իրականացման փուլում գտնվող կարևորագույն բարեփոխումներին:

ՀԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել ավելի ամուր տնտեսություն, որը կապահովի զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն  հանդիսացող աշխատատեղերը:

«Տարածաշրջանային դինամիկան, որ անդրադառնում է Հայաստանի վրա, փաստում է, թե ինչքան կարևոր է մեր աջակցությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ տնտեսական աճի ու ինքնաբավության հարցում», – ասում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին ու հավելում. «Մինչ միջազգային գործընկերները ներկայումս աշխատում են ազգային իշխանությունների հետ՝ հոգալու ներկայիս կարճաժամկետ անկայունության հետ կապված հարցերը, մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այն կարևոր կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանին գործ ունենալ համաշխարհային տնտեսության իրողությունների հետ և լինել մրցունակ և ըստ այդմ ստեղծել աշխատատեղեր»:

ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ.

1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսավարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման, ավիացիայի ոլորտում

վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը.

2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում, ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը.

3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով.

4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա.

5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում

հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, հանքարդյունահանման ոլորտում սոցիալ-բնապահպանական ուղենիշներն ամրապնդող օրենսդրական ու կանոնակարգիչ բարեփոխումների ընդունման միջոցով:

«Հայաստանի ժողովրդի և կառավարության առաջ մեր հանձնառությունը ներառում է աջակցություն բարեփոխումների այս փաթեթը իրականացնելու համար, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը անկայուն ներհոսքերի վրա հիմնված աճից անցում կատարել դեպի արտահանման ուղղվածությամբ աճին և ապահովել աշխատատեղերի ձևավորման ավելի բարձր ցուցանիշներ», – ասում է տ-ն Բեյլին:

Երկրորդ ԶՔԳ ներառում է ընդհանուր առմամբ 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ