News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայկական դրամի տատանումն ազդեց հանրապետություն ցորենի ներկրման գների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստան ցորենի ներկրմամբ զբաղվող խոշորագույն երկու ընկերությոններից մեկի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Հարցին, հնարավո՞ր է, արդյոք, ռուսական մատակարարների հետ առեւտրում դոլարից անցնել ռուբլիի, Նիկողոսյանը պատասխանեց. «Մեր գործընկերները դրան համաձայն չեն: Նրանց դոլարն անհրաժեշտ է, հատկապես հիմա, երբ ռուբլին անկայուն է: Եթե համաձայնեն, կարող ենք գնումներ կատարել նաեւ ռուբլիով»:

Ցորենի ներկրումից եւ ալյուր ստանալուց ընկերության շահույթը գրեթե չի փոխվել: «Մենք հետեւում ենք բանկերի փոխարժեքին, սակայն ինքներս ոչ մի լումա չենք ավելացնում: Դրա հետեւանքով էլ կորուստներ ենք կրում»,- նշեց Նիկողոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ ռուբլու եւ դոլարի արտահայտությամբ ցորենի գներն առայժմ նշանակալիորեն չեն փոխվել: «Ընդհանուր առմամբ, պայմանները մեզ համար վատ չեն, հատկապես՝ մեր հարեւանների համեմատ»,- հավելեց նա: Մնում է միայն հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների. արտերկիր ցորենի արտահոսքն ու այստեղ դրա թանկացումը կանխելու համար պետությունը ցանկանում է արտահանման մաքսատուրք սահմանել: ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի վրա դա ուղղակիորեն չի անդրադառնա, բայց գների վրա կազդի:

Բացի այդ, Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիայի տվյալներով, Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է ձեւակերպել ցորենի արտահանման փաստաթղթերը՝ բացառությամբ չորս երկրների: Երեքը խոշորագույն գնորդներն են՝ Եգիպտոսը, Թուրքիան եւ Հնդկաստանը, չորրորդը՝ Հայաստանը: Հարցին, արդյո՞ք պահանջարկի նման արհեստական սահմանափակումը չի նպաստի ցորենի գների նվազմանը, Նիկողոսյանը պատասխանեց. «Կարող է նվազեցնել, կարող է նաեւ ավելացնել: Մոտավորապես մեկ շաբաթ անց պարզ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ