News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը նրան Հայաստան տեղափոխելու խնդրով դիմել է Արդարադատության նախարարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Նա նշեց, որ այժմ  ԱՆ-ն ուսումնասիրում է փաստաթղթերը, որպեսզի դրանց ընթացք տա: Թե ինչքան ժամանակում կկազմակերպվի  արտահանձնումը, հայտնի չէ;

Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ 2-3 շաբաթ առաջ են ահնձնել փաստաթղթերը, որեւէ նորություն չկա: Նա նշեց, որ հոր առողջական վիճակը լավ է, չեն կարողացել կապ հաստատել փաստաբանների հետ, որպեսզի իմանան, թե արդյոք այլ իրավական գործնթացներ կան, թե ոչ:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանի որոշումը արդեն իսկ ուժի մեջ է մտել, ու դա որևէ կերպ չի խանգարում վճռաբեկության կարգով կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մեղադրանքը բողոքարկելուն, ինչը և փաստաբանները պիտի անեին:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ