News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրինագիծը սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին եւ պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է, որ խոստումը կդառնա իրականություն, եւ Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` 2015 թվականին փետրվարի սկզբին, օրինագիծը քվեարկությամբ կընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ