News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, դեկտեմբերի 17-18-ը տեղի ունեցավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը։

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց բյուրոյի փոխնախագահ։

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին։

Կոմիտեն ընդունեց Սիրիայում եւ Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։

2006թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ