News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Արժութային շուկայում տատանումները խանգարեցին նոր ռեսուրսներ ներգրավել հայկական դրամով վարկերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ACBA Credit Agricole Bank ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նա հավելեց, որ 2014 թվականին բանկը մեծ աշխատանք է տարել դրամական վարկերի տեսակարար կշիռը մեծացնելու ուղղությամբ. բանկի պորտֆելում դրանք հասել են 55-56%-ի: Բանկը շարունակում է հայկական դրամով ռեսուրսներ փնտրել (նշենք, որ նախադեպեր արդեն կան. 2012թ. հուլիսին բանկը 30 մլն դոլարի սինդիկացված դրամային վարկ ստացավ EBRD-ից եւ նիդեռլանդական FMO-ից):

Սակայն սպասվող համաձայնագրերից ստիպված եղավ հրաժարվել. եթե նախկինում դրամային ռեսուրսներն առաջարկում էին 11-12%-ով, ապա հիմա՝ 15-16%-ով: «Իսկ ինչպե՞ս կարող ենք դրանք վերցնել, եթե մենք վարկ ենք տրամադրում 14%-ով»,- նշեց Անդրեասյանը:

«Հենց այդ պատճառով, հավատացեք, բանկերն առաջինն են շահագրգռված արժութային շուկայի կայունության հարցում: Որքան շատ դրամային վարկեր ունենանք, այնքան քիչ կախված կլինենք արտարժույթի տատանումներից: Վերցրեք Եվրոպայի օրինակը. այնտեղ ցանկացած ընտանիք խնայողությունների մեծ մասը եվրոյով է պահում: Այդ պատճառով էլ ոչ մի եվրոպական ընտանիք չի անհանգստանում այն մասին, որ այն թանկանում կամ անկում է ապրում դոլարի նկատմամբ»,- հավելեց Անդրեասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ