News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի բնակչուհին ամուսնացել է երկու կատուների հետ:

Metro-ի փոխանցմամբ, 48-ամյա Բարբարելա Բյունքերը հարսանիք է արել իր երկու կատուների՝ Լուգոշիի եւ Սփայդերի հետ: Մեղրամիսն անցել է Կանարյան կղզիներում:

Ընտանի կենդանիների հետ ամուսնանալ ցանկացողներին աջակցող կայքը բրիտանուհուն հավաստագիր է հանձնել, որը հաստատում է կատուների հետ նրա հարաբերությունները: Իրավաբանական ուժ այն չունի: Կնոջ ազգականները նրա քայլը խելագարություն են համարում:

Յոթ տարի առաջ Բարբարելան կապերը խզել էր սիրելի տղամարդու հետ, որից հետո սկսել էր պահել կատուներին: Կինը մտադիր է կենդանիների հետ ապրել Լոնդոնի հյուսիսում գտնվող իր տանը:

 «Ես հասկացա, որ մարդկանցից նույն սերը չեմ ստանա, ինչ որ նրանցից»,- նրա խոսքերն է մեջբերում թերթը:

Կինը որպես իր սիրո հավաստիք «ամուսինների» անունները դաջել է ոտքին:

Նա կատակով պատմում է, որ ոմանք իրեն երկու ամուսին ունենալու մեջ են մեղադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ