News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել իսլամացած եւ ծպտված հայերի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կառավարությանում լրագրողներին հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հասկանալի պատճառներով, այդ աշխատանքը լայնորեն չի ներկայացվում:

Նախարարը հիշեցրել է, որ 2014 թվականին իրենց գերատեսչությունը այդ հարցին նվիրված կոնֆերանս է կազմակերպել: «Բնականաբար, մենք ամեն բան չենք պատմում այդ մասին, բայց արդյունքները մեզ բավարարում են: ՀՀ կառավարությունն օգնում է նրան այցելել պատմական հայրենիք, ընդ որչում բացառության կարգով 20 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլ է տրվում մասնակցել «Արի տուն» ծրագրին, որը նախատեսված է դեռահասների համար:
Նրանցից երկուսը ոչ միայն կնքվել են, այլեւ մնացել են Հայաստանում, որպեսզի հայերեն սովորեն:

Հետագայում նրանք պատրաստվում են վերադառնալ Տիգրանակերտ (ներկայումս Դիարբեքիր, Թուրքիա-խմբ), որպեսզի այնտեղ զբաղվեն հայկական դպրոց բացելու աշխատանքներով: Այդ տարածաշրջանում հարյուրավոր մարդիկ ուզում են հայերեն սովորել»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ