Ֆրանսիայում ռասիզմի եւ համասեմականության դեմ միջազգային լիգան իր «Le Droit de Vivre» թերթի 653-րդ թողարկումը նվիրել է Հայոց ցեղասպանությանը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հայ-ֆրանսիական թերթը:
«Le Droit de Vivre» (Ապրելու իրավունք) հակառասիստական թերթի հատուկ թողարկման մեջ 13 էջերում լուսաբանվում է Հայոց ցեղասպանության թեման:
Նշենք, որ ռասիզմի եւ համասեմականության դեմ միջազգային լիգան ստեղծվել է Ֆրանսիայում՝ 1928թ.: Այն միջազգային ընկերակցություն է, որը ռասիզմի եւ հակասեմականութան դեմ պայքարում է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ միջազգային մակարդակում: