News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հունվարին սպասվում է գնաճ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները հնարավոր է եւ հավանական է, որ մեր դեմ էլ կկիրառվի, ինը կվատթարացնի վիճակը: Դրանից բացի՝ գնաճին կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ միջին մաքսատւրքերը ավելի բարձր են, քան Հայաստանինը: Տնտեսագետի խոսքով՝  գնաճը կապված է նաեւ գնային էլաստիկության գործակցից: Արտակ Մանուկյանը նշեց, որ ՌԴ տնտեսվարողները պատրաստ են աշխատել նոր շուկաներում, ՌԴ արտադրության ծավալները հնարավորություն կտան դեմիպինգային գների բերել քաղաքականությունը: Տնտեսագետի խոսքով՝ ՌԴ-ում բարձր գներով վաճառվող ցանկացած ապրանքի գինը կբարձրանա նաեւ Հայաստանում: Մեր երկրում սպասվող գնաճի վրա կազդի նաեւ արտարժույթի բարձրացումը: «Հունվարին կունենանք բավականաչափ մեծ գնաճ, դրան կնպաստեն ՌԴ-ի վրա սանկցիաները, արդեն ԵՏՄ-ում ապրանքների մեծ ներհոս է լինելու, իսկ եթե դրանք նախկինում ավելի էժան էին, հիմա ՌԴ-ում էլ են թանկ, դրան կավելանան նաեւ տեղափոխման ծախսերը, արտարժույթի փոխարժեքը»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ ՌԴ-ի միտումներից դատելով՝ կնվազեն կամ նույնը կմնա էլեկտրատեխնիկայի, վառելիքի  գները, բայց լայն սպառման ապրանքների դեպքում գնաճ կլինի: Կբարձրանա ցորենի գինը՝ հաշվի առնելով ՌԴ մոտեցումը եւ համաշխարհային շուկայում գնաճը:

Կնպաստի ԵՏՄ անդամակցությունը ներդրումների ավելացմանը, թե ոչ, Արտակ Մանուկյանն ասաց, որ դրական կանդրադառնա, կարող է հեռանկարային լինել զբոսաշրջության զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ