News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանում քաղաքացիների անձնական տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել: Չարագործները համացանցում հրապարակել են անձը հաստատող փաստաթղթերի 140 հազար համարներ, էլեկտրոնային հասցեներ եւ հեռախոսահամարներ, գրում է «Չայնա դեյլի» թերթը:

Հնարավոր է՝  օգտատերերի  գաղտնի տեղեկության հրապարակումը թույլ է տվել 12306.cn կայքը, որի միջոցով են իրացվում երկաթուղու տոմսերը: Սակայն կայքի ադմինիստրատորները շտապել են վստահեցնել, որ հասանելի դարձած տվյալները տեխնիկապես չէին կարող վերցվել այդ կայքից եւ ամենայն հավանականությամբ «ստացվել են երրորդ բջջային ռեսուրսներից կամ այլ ճանապարհներով»:

Չինական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի իշխանություններին պատկանող կայքերի  50%-ը անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ