News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերը հինգշաբթի մեկնարկել են բոլոր զորատեսակների մասնակցությամբ «Մուհամեդ՝ Ալլահի դեսպան» աննվանումը կրող զորավարժությունները, հաղորդում է «ԻՐՆԱ» գործակալությունը:

«Զորավարժությունների նպատակը բանակի, ավիացիայի եւ նավատորմի միջեւ փոխգործակցության եւ զորքերի կառավարման հմտությունների մշակումն է», - հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռես Փուրդաստանը:

Զորաշարժերի ցամաքային շրջանն ընդգրկում է 43 հազար քկմ, ծովում վարժանքները կանցնեն Օրմուզի նեղուցի ջրատարածքում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում, հայտնում  է «ՏԱՍՍ»-ը:

Զորավարժությունների առաջին փուլը կանցնի դեկտեմբերի 25-26-ին՝ Սիստան եւ Բելուջիստան նահանգներում (Իրանի հարավ-արեւելք):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ