News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրի Սերգեեւայի սպանության դեպքի առթիվ։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադայի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:

49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործով ձերբակալվել է կասկածյալը, որը 63-ամյա տղամարդ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ