News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014թ.-ն դժվար տարի էր, հեշտ չէր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով տարին։

«Անդրադառնալով քաղաքական տարուն՝ պետք է նշեմ, որ տարին հագեցած էր իրադարձություններով։ Դժվար տարի էր, հեշտ չէր։ Այս տարի ունեցանք թե նվաճումներ, թե ձեռքբերումներ, թե թերություններ։ Կուսակցության համար էլ էր տարին հագեցած»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ գործող իշխանության գերնպատակը Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգությունն է։

«Այս տարի էլ այս առաջնահերթությունները չեն փոխվել։ Հունվարյան եւ օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմը չի ավարտվել։ Մեր թիվ մեկ ձեռքբերումը եղավ համազգային միասնությունը, իսկ կորուստը՝ մեր տղաներն են, որոնք զոհվեցին»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ապա Շարմազանովի խոսքով՝ այս տարի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները ցույց տվեցին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափով։

«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Բացի դրանից՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խորացել են»,- ավելացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ