News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կասկած չկա, որ Օսմանյան կայսությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ պաշտոնական Անկարան կուժեղացնի ժխտողական քարոզչությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցի հավանականությունը:

Նրա խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն իրականություն կդառնա միայն միջազգային հանրության ճնշման ներքո: «Դա հիմնականում կախված կլինի այդ ժամանակահատվածում միջազգային թատերաբեմում տիրող իրավիճակից: Եթե Էրդողանը փոքր-ինչ զգա, որ միջազգային հանրության կողմից որեւէ ճնշում չի լինի Թուրքիայի հանդեպ, նա չի ժամանի Հայաստան»:

Ավելին, պատգամավորի խոսքով, թուրքական կողմը կուժեղացնի Հայոց ցեղասպանության ժխտման քարոզչությունը: «Ես չեմ հավատում, որ Թուրքիան կհրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից եւ որեւէ դրական քայլ կձեռնարկի: Իսկ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան եւ աշխարհին պատվով ներկայացնի 100-ամյա վաղեմության իրադարձությունները»,- ամփոփեց Թեւան Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ