News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կիեւում դեկտեմբերի 25-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ նիստը: Նախ ընթերցել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի ողջույնի ուղերձները: Ներկաներին ողջունել են նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն ու ՀԱԵ թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:

Համաժողովի աշխատանքները գլխավորել է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը:

Ըստ Analitikaua.net-ի, համաժողովի ընթացքում քննարկվել են արդիական հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային համայնքների նորընտիր նախագահները, կայացել է նաեւ Ուկրաինայի հայերի միության պատվոգրերի եւ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մանրամասն ներկայացվել են Միության պատմամշակութային ժառանգության հարցերի հանձնաժողովի գործունեությունը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Ուկրաինայի հայ երիտասարդական միության ղեկավար Վարդան Հարությունյանը պատմել է կազմակերպության՝ 2014 թվականի գործունեության մասին, խոսել 2015-ի ծրագրերից:

Համաժողովի արդյունքներով ներկայացվել են 2015 թվականի ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ