Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ կամբոջիական նավի խորտակման հետեւանքով 3 մարդ է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ անձնակազմի յոթ անդամների հաջողվել է փրկել: Միջադեպը տեղի է ունեցել Աձիգասավա ավանից 18 կմ հեռավորության վրա:
Նավը խորտակվել է տեղի ժամանակով առավոտյան 06:00-ին: Ճապոնիայի Հակոդատե նավահանգստից Հարավային Կորեա մեկնող նավի անձնակազմի անդամների թվում կան Բանգլադեշի, Մյանմարի եւ Չինաստանի քաղաքացիներ: Փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռներ են օգտագործվել: