News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլի դատախազ Հասան Իըլմազը բողոքարկել է հակակառավարական դավադրության գործով ձերբակալվածներից 8-ին երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ արձակելwւ դատարանի որոշումը:

Թուրքիայում դեկտեմբերի 14-ին իրականացված խմբագիրների եւ լրագրողների ձերբակալությունների լուրը արձագանք է գտել եվրոպական եւ ամերիկյան հայտնի լրատվամիջոցներում։ Այս իրադարձությանը շտապ արձագանքել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին՝ շեշտելով, որ ոստիկանության գործողություններն ուղղված են թուրքական կառավարությանը քննադատած լրատվամիջոցներին։ Նա նշել է, թե մամուլի ազատությունը, դատական համակարգի անկախությունը ժողովրդավարության համար ծայրահեղ կարեւոր հանգամանք են եւ Թուրքիայի Սահմանադրության մեջ դրանք որպես սրբություն են ընդունվում։

Անցած շաբաթ Ստամբուլի դատարանը քննարկել է 12 կասկածյալներին կալանավորելու դատախազության միջնորդությունը եւ նրանցից 4-ին կալանավորելու որոշում ընդունել՝ մնացածներին ազատ արձակվելով երկրից դուրս չգալու ստորագրությամբ: Մասնավորապես, ազատ էր արձակվել Zaman ազդեցիկ թուրքական թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն:

 «Երկրից դուրս չգալու ստորագրությունը քննությունն իրականացնելու համար բավարար չէ», - ասվում է ազատ արձակվածների խափանման միջոցը փոխելու դատախազի միջնորդության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ