News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խոհարար, ԱՄՆ առաջին ընտանիքի մտերիմ ընկեր Սեմ Քեսը վեց տարի աշխատելուց հետո լքել է պաշտոնը:

Քեսի հեռանալը, որը նաեւ զբաղեցնում էր  ԱՄՆ վարչակազմի ավագ խորհրդականի պաշտոնը եւ մասնակցում ԱՄՆ տարրական եւ միջնակարգ կրթության ոլորտում առողջ սննդակարգ մշակելու  գործընթացին, անսպասելի չէր:

Սպիտակ տունն այդ մասին հայտարարել էր դեռեւս  այս ամսվա սկզբին: Քեսի որոշումը բացատրվում է ընտանեկան հանգամանքներով. ամռանը նա ամուսնացել է  եւ այժմ տեղափոխվում է կնոջ՝ MSNBC-ի  36-ամյա հաղորդավարուհի Ալեքս Վեգների մոտ, որն ապրում է Նյու Յորքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

34 տարեկան Քեսը պատրաստվում է նախկինի պես մասնակցել մանկական ճարպակալման դեմ պայքարին, որը նախաձեռնել էր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Կշարունակի նա արդյոք հետագայում էլ օգնել խորհուրդներով, դեռ պարզ չէ:

Ընդ որում, Սպիտակ տան այդ խորհուրդների նախկին փաթեթը  դարձել էր  Միշել Օբամայի եւ Դպրոցական  սննդի ամերիկյան ասոցիացիայի միջեւ հրապարակային վեճի պատճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ