News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Որեւէ մեկը չի հաստատել Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված ցուցակը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ ընդամենը ՀՀ արտագործնախարարությունը ավելի քան 10 օր ուշացումով ուղարկել է այդ երեքհոգանոց ցուցակը, որը դեռեւս հոկտեմբերի 13-ին հաստատել էր Սերժ Սարգսյանը, իսկ ցուցակը ուղարկելուց հետո անպայման նշանակվում է հարցազրույց, եթե պետությունը պնդում է ցուցակը, հարցազրույցը ամեն դեպքում նշանակվում է: «Այսքան ուշացումով  ցուցակը ուղարկելը փաստում է, որ դրա հետ կապված կան խնդիրներ, եւ բացառված չէ, որ ցուցակը մերժվի խորհրդարանական վեհաժողովի կողմից կամ թեկնածուները չանցնեն հարցազրույցի փուլը»,-ասաց Տիգրան Եգորյանը:

Փաստաբանը մեկ անգամ եւս շեշտեց, որ տեղի ունեցածը  ընդամենը կարող է նշանակել, որ կառավարությունը պնդել է այս ցուցակը, ենթադրությունները, թե ԵԽԽՎ-ն ընդունել է, որ մրցույթն անցել է օրինական, փաստազուրկ են եւ անհիմն:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուների ցանկը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Ստրասբուրգում նրանց հետ հարցազրույցը նշանակված է 2015թ. հունվարի 16-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ