News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտից հավաքվել են նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելու իրենց վերջնահաշվարկը եւ արձակուրդային աշխատավարձերը:

«Դեկտեմբերից խաբեցին, ասեցին գնացեք, կվճարենք, բայց չեն վճարում: Եթե մեր գումարները չտան, այստեղից չենք հեռանա»,-ասացին վրդովված աշխատակիցները:

Նրանցից ոմանք նշում են, որ պատրաստ են նստացույց սկսել նախագահական նստավայրի մոտ,  փակել Բաղրամյան պողոտան, եթե խնդիրը կարճ ժամանակում լուծում չստանա:  

Աշխատակիցները նախքան այս դիմել են քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ գումարները կվճարեն միայն այն ժամանակ, երբ վաճառվեն «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ աղբահանության մեքենաները: Նրանք մտավախություն ունեն, որ աշխատավարձերն այդպես էլ չեն վճարվի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ