News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը կընդլայնի եւ կխորացնի Եվրամիության հետ գործակցությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Այսպես, 2014թ. Եվրամիության հետ ավարտին են հասցվել 25 մլն եվրո ծավալով Գյուղատնտեսությանը եւ գյուղին սատարելու ծրագրի ֆինանսավորման շուրջ բանակցությունները, ստորագրվել է տեխնիկական աջակցության մասին 4 համաձայնություն՝ 21 մլն եվրո ընդհանուր ծավալով: Աջակցություն կցուցաբերվի մարզերի զարգացման, միջուկային ոլորտում գործակցության եւ սահմանների կառավարման եւ միգրացիայի կարգավորման ոլորտներում:

2014թ. վերջին Ճշմարիտյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրամիության հետ Հայաստան-ԵՄ գործակցության նոր ձեւաչափի մշակման շուրջ բանակցություններ սկսելու պայմանավորվածություն է  ձեռք բերվել: Իսկ նոյեմբերի 4-5-ին Բրյուելում տեղի է ունեցել ըստ ոլորտների առեւտրատնտեսական համագործակցության մասին կարծիքների փոխանակում: Նոյեմբերի 3-6-ին, Բրյուսել կատարած հերթական այցի շրջանակներում Եվրամիության հետ ստորագրվել է 2014-2017թթ. 140-170 մլն եվրոյի չափով աջակցության հուշագիր:

Վերջապես, Եվրահանձնաժողովը շարունակում է Հայաստանի համար GSP+ առեւտրային արտոնությունների համակարգի գործունեության մոնիթորինգի առաջին փուլը: Իրավական համապատասխանության մասին Հայաստանի զեկույցը ընդունելի էր, եւ հանրապետության համար արտոնությունների գործողությունը կշարունավի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Ամենաշատ