News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի բնակիչը որդու անունը դրել է Ջիմ Բիմ (Jim Beam), հայտնում է  The Daily Mail-ը:  Ջեք Դենիելս (Jack Daniel’s) անունով տղամարդը լավ գաղափար է համարել իր հոր սկսած ընտանեկան ավանդույթի շարունակությունը՝ երեխաներին բուրբոնի անունով կոչելը:

Թերթը գրում է, որ ապագա ծնողներ 31-ամյա Ջեք Դենիելս Լեզերսը եւ 23-ամյա Լիդիա  Լեզերսը առաջնեկի ինքնատիպ անվան մասին պայմանավորվել էին հենց առաջին ժամադրության ընթացքում:

Զույգը նաեւ հետագա երեխաների համար է անուններ ընտրել. Էվան Ուիլյամս (Evan Williams)՝ երկրորդ որդու համար եւ Շերի (Sherry)՝ դստեր համար, փոխանցում է Lenta-ն:

«Իմ ծնողները որոշել են որդուն այնպիսի անուն տալ, որը խելքահան անի իրենց ծնողներին: Այդ ժամանակ հայրս Jack Daniel`s էր խմում, մայրս էլ հարցրել է՝ իսկ ինչո՞ւ ոչ»- պատմել է երիտասարդ հայրը:

Լեզերսը նաեւ նշել է, որ իր եւ կնոջ պսակադրությունը կատարել է Ջոնի Ուոլքեր (Johnnie Walker, վիսկի մակնիշ) անունով դատավորը:

Jack Daniel’s-ը Թենեսիի վիսկիի մակնիշ է:  Արտադրվում է XIX դարից՝ Լինչբուրգ քաղաքում:  Jim Beam-ը աշխարհում ամենաշատ վաճառվող բուրբոն է, արտադրվում է նաեւ Քլերմոնթում (Քենտուկի, ԱՄՆ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ